Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, պատասխանելով լրագրողների՝ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելու մասին հարցին, ասաց. «Ամոթալի նշանակում է, ապտակ է հասարակությանը»: Հարցին, թե ինչով էր պայմանավորված ՀՀԿ-ի այդ քայլը, պարոն Արզումանյանն ասաց. «Անմեկնելի են ՀՀԿ-ի քայլերը»: Նա նշեց, որ ՀՀԿ-ի գրասենյակը հեռու չէ և խորհուրդ տվեց լրագրողներին գնալ այնտեղ ու հարցնել, թե ինչու Սուրիկ Խաչատրյանին վերանշանակեցին մարզպետի պաշտոնում: